Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:15 • 10.01.25

Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ քաղաքում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակը (AFAD):

Օջախը գտնվել է 13,3 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: