ՌԴ-ում ամուրյան վագրը մարդ է հոշոտել
Պրիմորիեի երկրամասի Դալներեչենսկի շրջանում ամուրյան վագրը հարձակվել է մարդու վրա։ Մարդը մահացել է։ «Ամուրյան վագր» կենտրոնի տվյալներով՝ մահացածը գիշերը ձկնորսությամբ է զբաղվելիս եղել Զիմնիկի գյուղի մոտ։
Որսորդական տեսուչներն ու ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու դի և վագրի հետքեր, հայտնում է kommersant.ru-ն։
Նախօրեին Պրիմորիեի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն հայտնել էր, որ տարածաշրջանում բնակեցված տարածքներ ներխուժող վագրերի թիվն ավելացել է, եղել են դեպքեր, երբ նրանք հարձակվել են ընտանի կենդանիների և անասունների վրա։
«Պատճառը, ըստ մասնագետների, խոզերի աֆրիկյան ժանտախտի համաճարակի պատճառով վայրի խոզերի թվի կտրուկ կրճատումն է։ Նման պայմաններում վագրերը կեր են փնտրում՝ դուրս գալով բնակեցված տարածքներ»,- ասել է նահանգապետը:










