Renault-ն ներկայացրել է յուրօրինակ էլեկտրական մոդել (լուսանկարներ)
Ֆրանսիական Renault մեքենաշինական ընկերությունը, ոգեշնչվելով հանրահայտ Batmobile մեքենայից, ներկայացրել է յուրօրինակ էլեկտրական մոդել: Մեկտեղանոց մեքենան կոչվում է Filante Record 2025: Այն կշռում է 600կգ և ներկված է Ultraviolet Blue կապույտ գույնով, գրում է Daily Mail-ը:
Մեքենան կցուցադրվի փետրվարի սկզբին՝ Փարիզի Rétromobile ավտոշոուի շրջանակում:
Renault-ի բնորոշմամբ՝ Filante-ն ինժեներության և դիզայնի սխրանք է: Այն արժե ավելի քան 46,000 դոլար:

















