Պենտագոնի աշխատակիցներին և ամերիկացի կոնգրեսականներին արգելվել է օգտագործել DeepSeek չաթբոտը. լրատվամիջոցներ

10:11 • 31.01.25

Պենտագոնն արգելափակել է իր աշխատակիցների համար հասանելիությունը չինական DeepSeek չաթբոտին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով պաշտպանության գերատեսչության աղբյուրներին։ 

Նրանք որոշել են սահմանափակել հասանելիությունը՝ անվտանգության նկատառումներից ելնելով այն բանից հետո, երբ Պենտագոնը մտահոգվել է, որ իրենց աշխատակիցներն օգտագործում են չաթբոտ:

DeepSeek-ի գաղտնիության քաղաքականությունը նշում է, որ օգտատերերի տվյալները պահվում են Չինաստանի սերվերներում, և այն ղեկավարում է այս տեղեկատվությունը չինական օրենսդրությանը համապատասխան:

Ամերիկացի կոնգրեսականներին նույնպես արգելվել է օգտագործել DeepSeek-ը, գրում է Axios-ը՝ վկայակոչելով Ներկայացուցիչների պալատի  գլխավոր վարչական ղեկավարի որոշումը։

«DeepSeek-ը ներկայումս գտնվում է Ներկայացուցիչների պալատի  գլխավոր վարչական ղեկավարի վերանայման փուլում և պաշտոնական օգտագործման համար լիազորված չէ Ներկայացուցիչների պալատի կողմից», - ասվում է փաստաթղթում:

Արգելքի պատճառը DeepSeek-ի՝ չարամիտ ծրագրեր փոխանցելու և սարքերը վարակելու մտավախությունն է։

Պենտագոնի աշխատակիցներին և ամերիկացի կոնգրեսականներին արգելվել է օգտագործել DeepSeek չաթբոտը. լրատվամիջոցներ