Ավստրալիան արգելել է կառավարության սարքերում օգտագործել չինական DeepSeek հավելվածը

11:10 • 06.02.25

Ավստրալիան արգելել է դաշնային կառավարության սարքերում օգտագործել չինական DeepSeek արհեստական բանականության հավեվածը` հաշվի առնելով ազգային անվտանգության համար հնարավոր ռիսկերը: Այս մասին գրում է The Guardian-ը:

Երկրի ներքին գործերի քարտուղարը հրամանագիր է ստորագրել, որն արգելում է ծրագրի կիրառումը դաշնային կառավարության բոլոր համակարգերում և սարքերում՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով: Հետախուզական գործակալությունները նախազգուշացրել են, որ այն անընդունելի վտանգ է ներկայացնում:

Ներքին գործերի նախարար Թոնի Բերկի խոսքով՝ որոշումը չի ընդունվել հավելվածի ծագման երկրի՝ Չինաստանի պատճառով, այլ կառավարության և նրա ակտիվների համար դրա վտանգի պատճառով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնն արգելափակել է իր աշխատակիցների համար հասանելիությունը չինական DeepSeek չաթբոտին։ Նրանք որոշել են սահմանափակել հասանելիությունը՝ անվտանգության նկատառումներից ելնելով այն բանից հետո, երբ Պենտագոնը մտահոգվել է, որ իր աշխատակիցներն օգտագործում են չաթբոտ:

DeepSeek-ի գաղտնիության քաղաքականությունը նշում է, որ օգտատերերի տվյալները պահվում են Չինաստանի սերվերներում, և այն ղեկավարում է այս տեղեկատվությունը չինական օրենսդրությանը համապատասխան:

Ամերիկացի կոնգրեսականներին նույնպես արգելվել է օգտագործել DeepSeek-ը:

Արգելքի պատճառը DeepSeek-ի՝ չարամիտ ծրագրեր փոխանցելու և սարքերը վարակելու մտավախությունն է։

Ավստրալիան արգելել է կառավարության սարքերում օգտագործել չինական DeepSeek հավելվածը