Իտալիայում խաբեբաներն արհեստական բանականության միջոցով կրկնօրինակել են պաշտպանության նախարարի ձայնը՝ գործարարներից գումար կորզելու համար

16:23 • 10.02.25

Իտալիայում խաբեբաներն արհեստական բանականության միջոցով կրկնօրինակել են պաշտպանության նախարարի  և նրա աշխատակիցների ձայները՝ գործարարներից գումար կորզելու համար, հայտնում է Bloomberg-ը:

Երկրի մի շարք ամենահարուստ մարդիկ հեռախոսազանգեր են ստացել Գիդո Կրոզետտոյի և նրա աշխատակիցների անունից՝ շուրջ 1 մլն եվրո Հոնկոնգում գտնվող բանկային հաշվին փոխանցելու խնդրանքով: Գումարը, իբր, պետք է օգտագործվեր Մերձավոր Արևելքում առևանգված իտալացի լրագրողներին ազատելու նպատակով փրկագին վճարելու համար։ Միլանի դատախազությունը հետաքննություն է անցկացնում։

«Անհեթեթ պատմություն է: Ինձ հայտնել են, որ մի հայտնի գործարար, որին ես չեմ ճանաչում, ցանկանում է կապ հաստատել ինձ հետ։ Հեռախոսազրույցի ժամանակ նա ասաց, որ ես ինքս զանգել եմ իրեն, հետո զանգարահել է ինչ-որ գեներալ, և որ նա շատ մեծ փոխանցում է կատարել այն հաշվեհամարին, որը տվել է իրեն այդ «գեներալը»», - X-ում մեկնաբանել է Կրոզետտոն:

Խաբեբաներից հեռախոսազանգեր ստցածների շարքում են Prada-ի նախագահ Պատրիցիո Բերտելլին, մոդելավորող Ջորջիո Արմանին, Pirelli & C. SpA-ի թոփ մենեջեր Մարկո Պրովերան և Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Մասիմո Մորատտին:

 

 

 

 

 

 

Իտալիայում խաբեբաներն արհեստական բանականության միջոցով կրկնօրինակել են պաշտպանության նախարարի ձայնը՝ գործարարներից գումար կորզելու համար