Փետրվարի 10-18-ը Dreame-ն առաջարկում է հատուկ զեղչեր վարսահարդարիչի բոլոր մոդելների համար
Փետրվարի 10-18-ը Dreame-ն բացառիկ ակցիա է իրականացնում վարսահարդարիչի բոլոր մոդելների համար։ Սա հիանալի հնարավորություն է ձեռք բերելու նորարարական սարքեր շահավետ գներով: Ուստի, եթե վաղուց եք մտածում որակյալ վարսահարդարիչ գնելու մասին, ապա հիմա ճիշտ ժամանակն է: Օգտվե՛ք Dreame-ի հատուկ առաջարկից և ձեր մազերի համար ապահովեք պրոֆեսիոնալ խնամք՝ առանց տանից դուրս գալու։
Ակցիայի շրջանակում կարող եք ձեռք բերել հանրահայտ Dreame Airstyle, Dreame Miracle, Glory Master Green, Pocket և Airstyle Pro մոդելները:
Ի՞նչ առանձնահատկություններ ունեն Dreame վարսահարդարիչները.
Dreame Airstyle-ը 5-ը 1-ում նորարարական սարք է, որը համատեղում է մազերի չորացման և հարդարման գործառույթները՝ ապահովելով իդեալական արդյունք բոլոր տեսակի մազերի համար: Սարքը հագեցած է հզոր շարժիչով՝ 100000 պտ/րոպե արագությամբ, արագ չորացնում է մազերը՝ խնայելով ժամանակը։

Airstyle Pro-ն պրեմիում դասի ընտրություն է բարդ վարսահարդարումների համար՝ հզոր օդի հոսքով և ջերմաստիճանի ճշգրիտ վերահսկմամբ:

Dreame Miracle-ն իոնացման առաջադեմ տեխնոլոգիաներով վարսահարդարիչ է, որը պահպանում է մազերի բնական խոնավությունը և կանխում դրանց չորացումը: Հավաքածուն ներառում է հինգ մագնիսական գլխադիր, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է հատուկ առաջադրանքի համար՝ այն է՝ նպատակային չորացում՝ ոճային հարդարման համար, մազերի հարթեցում, ուղղում, կատարյալ գանգուրների ստեղծում, ինչպես նաև գլխադիր արոմատիկ պարկուճի համար, որը սնուցում է մազերը՝ դրանք դարձնելով առողջ:

Glory Master Green-ը հզոր և էկոլոգիապես մաքուր վարսահարդարիչ է՝ ժամանակակից դիզայնով և անաղմուկ աշխատանքով: Դրանում կիրառված է բացասական իոնների տեխնոլոգիան: Այս մոդելն առողջացնում է և պաշտպանում մազերը՝ ապահովելով կայուն ջերմաստիճան: Վարսահարդարիչը մշակվել է Dreame-ի աէրոդինամիկայի լաբորատորիայում: Բացի այդ, հավաքածուում ներառված է դիֆուզոր:

Dreame Pocket-ը կոմպակտ տարբերակ է՝ իդեալական ճանապարհորդության և ամենօրյա օգտագործման համար: Dreame Pocket AHD51-ը թեթև և կոմպակտ վարսահարդարիչ է, որն ապահովում է մազերի արագ և հարմարավետ չորացում: Սարքը հագեցած է երկու փոխարինելի մագնիսական գլխադիրներով՝ տարբեր ոճի հարդարումներ անելու, մազերն ուղղելու կամ գանգուրներ ստեղծելու համար: Այն ունի հզոր շարժիչ և ջերմաստիճանի «խելացի» կառավարման համակարգ։

Զեղչը գործում է Dreame-ի գործընկեր խանութներում՝ `«Զիգզագ», VLV, «Վեստա», «ԷԼԴՈՐԱԴՈ», «Վեգա», «Դոմուս»:










