Մասնագետները Պիկասոյի կտավի տակ հայտնաբերվել է անհայտ կնոջ դիմանկար (լուսանկար)

13:25 • 12.02.25

Փորձագետները նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավներից մեկի տակ հայտնաբերել են կնոջ դիմանկար. խոսքն այն կտավի մասին է, որում պատկերված է քանդակագործ Մատեո Ֆերնանդես դե Սոտոն։ Պիկասոն այն նկարել է 1903 թվականին՝ նոր պատկերը ստեղծելով հին ստեղծագործության վրա։ Լոնդոնի Կուրատոլդի արվեստի ինստիտուտի մասնագետներն ինֆրակարմիր և ռենտգենյան ճառագայթների միջոցով վերստեղծել են թաքնված պատկերը, հայտնում է CNN-ը։

Արվեստի պատմաբանները դեռ չգիտեն, թե ով է այս կինը, սակայն նշում են, որ դիմանկարը կարող էր նկարված լինել Փարիզում 1901 թվականին. այս ենթադրության համար հիմք է ծառայում կնոջ շինյոն սանրվածքը, որն այն ժամանակ նորաձև էր Ֆրանսիայի մայրաքաղաքում։

Ռենտգենյան ճառագայթները ցույց են տալիս, որ Պիկասոն երեք կամ չորս անգամ վերափոխել է այս կտավը, մասամբ այն պատճառով, որ նա չէր կարող իրեն թույլ տալ նոր նյութեր գնել, բայց նաև այն պատճառով, որ «նրան հաճույք էր պատճառում մի պատկերը մյուսի վերածելու գործընթացը»։

Infrared imaging shows the portrait underneath the later painting.

The finished painting is one of the earliest examples from Picasso's famous Blue Period.

Մասնագետները Պիկասոյի կտավի տակ հայտնաբերվել է անհայտ կնոջ դիմանկար (լուսանկար)