Խաղաղության հաստատմանն ուղղված բանակցություններում ԵՄ-ն կկանգնի Ուկրաինայի կողքին․ Անտոնիու Կոշտա

17:00 • 15.02.25

Խաղաղության հաստատման բանակցություններում ԵՄ-ն կկանգնի Ուկրաինայի կողքին՝ որպես անվտանգության երաշխավոր, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Միայն Ուկրաինան կարող է որոշել, թե երբ է բանակցությունների համար հարմար պահը։ Բանակցություններից առաջ զիջումներ թույլ տալը մեծ սխալ է»,- հայտարարել է նա։