Apple-ը ներկայացրել է նոր iPhone 16e սմարթֆոնը (լուսանկարներ)

10:43 • 20.02.25

Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է նոր iPhone 16e սմարթֆոնը, որը բյուջետային մոդել է:

Ըստ արտադրողի՝ այն ապահովում է բարձր կատարողականություն, հագեցած է A18 չիպով, Apple C1 բջջային մոդեմով, 48 մեգապիքսելանոց Fusion տեսախցիկով: Այն ունի 6.1 դյույմ անկյունագծով Super Retina XDR էկրան՝ OLED տեխնոլոգիայով:

Բջջային և Wi-Fi ծածկույթից դուրս՝ Apple-ի նորարարական արբանյակային գործառույթները, այդ թվում՝ Emergency SOS-ը, Roadside Assistance-ը, Messages-ը և Find My-ը, օգնում են iPhone 16e-ի օգտատերերին մնալ կապի մեջ և ստանալ օգնություն, երբ դա խիստ անհրաժեշտ է:

iPhone 16e-ը հասանելի կլինի երկու նրբագեղ փայլատ ծածկույթներով՝ սև և սպիտակ: Սմարթֆոնն արժե 599 դոլար:

Two white iPhone 16e devices shown back to back.
Two white iPhone 16 devices stacked on top of each other.

A matte white and a matte black iPhone 16e, side by side.

The 6.1-inch display and back camera on iPhone 16e.
A close-up of the USB-C port on iPhone 16e.

 

 

 

 

Apple-ը ներկայացրել է նոր iPhone 16e սմարթֆոնը (լուսանկարներ)