Skype-ը մայիսից անհասանելի կլինի. աղբյուր
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը մայիսին վերջնականապես կփակի Skype ծառայությունը, հայտնում է XDA պորտալը:
Նման ենթադրության համար հիմք է հանդիսացել Skype-ի նոր տարբերակի կոդի մի հատված, որը պարունակում է հետևյալ հաղորդագրությունը.«Մայիսից Skype-ն այլևս հասանելի չի լինի։ Շարունակեք զանգեր կատարել և զրուցել Teams-ով»:
Skype-ը գործարկվել է 2003-ին, իսկ 2011-ին այն ձեռք է բերել Microsoft-ը: 2017-ին Microsoft-ը գործարկել է Teams ծառայությունը՝ Skype-ի հիմքի վրա կառուցված համագործակցության հարթակ, որը նախատեսված է Slack-ի պես ծառայությունների հետ մրցելու համար:











