Tert.am-ը, որպես պաշտոնական մեդիա գործընկեր, արդեն չորրորդ անգամ Career City Fest-ի կողքին էր (տեսանյութ, լուսանկարներ)
Ոգեշնչման, գիտելիքի և հնարավորությունների իրական տոն դարձած Career City Fest-ի շրջանակում երկու օր շարունակ 100-ից ավելի առաջատար գործատուներ ներկայացրեցին իրենց բրենդը, արժեքներն ու թիմային մշակույթը: Փառատոնի կողքին երկու օր շարունակ Tert.am-ն էր՝ ներկայանալով առանձին տաղավարով, որտեղ բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային բանախոսներ, փառատոնի կազմակերպիչներ խոսեցին ամենաարդիական թեմաների մասին:
Tert.am-ի տնօրեն Արամ Անտինյանի խոսքով՝ Tert.am-ը Հայաստանում կազմակերպվող մեծ միջոցառումների կողքին է, որոնցից մեկն էլ Career City Fest-ն է, որի կողքին է հենց կազմակերպման առաջին օրից՝ արդեն չորրորդ անգամ:
Փառատոնի կազմակերպիչ՝ Skill Event Marketing ընկերության տնօրեն Սերգեյ Ուսնունցը նշեց, որ կարևորում է Tert.am-ի հետ համագործակցությունը:


Նրանք, ովքեր չկարողացան ներկա գտնվել փառատոնին, հետևելով Career City Fest-ի պաշտոնական մեդիա գործընկեր Tert.am-ին, կարող են ծանոթանալ Career City Fest-ի անցուդարձին: Tert.am-ն առաջիկայում հանդես կգա նորություններով:












