Թրամփը Հռոմի Պապի կերպարով լուսանկար է հրապարակել

10:23 • 03.05.25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում Հռոմի Պապի կերպարով լուսանկար է հրապարակել։ Լուսանկարը հավանաբար, ստեղծվել է նեյրոցանցերի միջոցով։ Նկարն հրապարակել է առանց որևէ գրության։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը կատակել էր, որ պատրաստ է դառնալ նոր Հռոմի Պապը։