Հnւթիները hարվшծել են Թել Ավիվին. «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է (լուսանկարներ, տեսանյութեր)
Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանը փակվել է թռիչքների և վայրէջքների համար այն բանից հետո, երբ Եմենի հութի ապստամբները հրթիռակոծել են հարակից տարածքը:
Իսրայելական բանակը փորձել է որսալ Եմենից եկող հրթիռը, որը պայթել է ու բեկորներն ընկել են օդանավակայանի տարածքում, հաղորդում է պետական Kan-ը։
Ավելի վաղ կիրակի օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել Իսրայելի կենտրոնական մասում, ներառյալ Թել Ավիվը, Եմենից հրթիռակոծության պատճառով: Իսրայելական բանակը հայտնել է Եմենի «Անսար Ալլահ» (հութի) շարժման կողմից արձակված հրթիռը որսալու փորձերի մասին։
Այնուհետև իսրայելական լրատվամիջոցները սկսեցին հեռարձակել կադրեր «Բեն Գուրիոն» օդանավակայանից, որտեղ երևում էր բարձրացող ծխի սյունը: Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ իրենք աշխատում են «ընկնող բեկորների» տեղում՝ բացառելու լրացուցիչ սպառնալիքները:
Տեսանյութերն ու լուսանկարները կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:










