13 անվանակարգ ու մրցանակակիր ընկերություններ. տեղի ունեցավ Career City Fest 2K25 փառատոնի ամփոփիչ փակ գալա ընթրիքն ու մրցանակաբաշխությունը (տեսանյութ, լուսանկարներ)
13 անվանակարգ, երաժշտական-պարային շոու ծրագիր, բարձր տրամադրություն. տեղի ունեցավ Career City Fest 2K25-փառատոնի ամփոփիչ փակ գալա ընթրիքն ու մրցանակաբաշխությունը, որտեղ փառատոնի մասնակից ընկերություններն ու բանախոսներն արժանացան մրցանակների: EVP SHOW-ի հանդիսատեսն ու Career City Fest 2K25 -ի այցելուներն այս տարի հնարավորություն ունեին քվեարկելու իրենց ամենաշատը տպավորած ընկերությունների օգտին տարբեր անվանակարգերում և որոշել հաղթողներին: Քվեարկողները ևս հնարավորություն ունեին շահելու տարբեր նվերներ. երկու անձի համար եռօրյա ուղևորություն դեպի Աբու Դաբի, Փլեյսթեյշն հինգ և Դայսն վարսահարդարիչ:


Сareer City Fest լավագույն գործատուների փառատոնում մասնակիցների քվեարկությամբ ամենատպավորիչ Pre-Event մարքեթինգային և PR արշավ, տաղավարի ամենատպավորիչ ինտերակտիվ բովանդակություն, ամենատպավորիչ EVP show, փառատոնի աստղ անվանակարգերում հաղթող ճանաչվեց Ամերիաբանկը:
Ամենատպավորիչ պատվիրակություն բացման շքերթում անվանակարգում հաղթող ճանաչվեց ՖԼԵՇ ընկերությունը, տաղավարի ամենատպավորիչ դիզայն և ամենատպավորիչ կոնցեպտ անվանակարգերում հաղթեց INECO PEOPLE-ը, իսկ տաղավարի ամենատպավորիչ կոնցեպտ անվանակարգը TEAM GROUP-ինն էր: Տաղավարի ամենատպավորիչ թիմ անվանակարգում հաղթողը COFFEE HOUSE-ն է, ամենատպավորիչ ելույթը Լիկա Թումանյանինն էր, ամենատպավորիչ ելույթը CCF Battle-ում՝ Շուշան Ավագիմյանինն ու Արմեն Ավագ Ավագյանինն է, փառատոնի հայտնությունը ՍՈԼԵՐ-ն էր: CCF-ին մասնակից լավագույն գործատու անվանակարգում հաղթող ճանաչվեց միանգամից երեք ընկերություն՝ Ամերիաբանկը, Ucom-ը և SoftConstruct-ը:


Կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր այն ընկերություններին և բանախոսներին, որոնք ձևավորում են Հայաստանի աշխատաշուկայի ապագան, ոգեշնչում իրենց թիմերին և ստեղծում մնայուն արժեք։
Փառատոնի կազմակերպիչ Skill event marketing ընկերության տնօրեն Սերգեյ Ուսնունցի խոսքով՝ այս մրցանակաբաշխությունը Career City Fest-ի ամենաառանցքային միջոցառումներից մեկն է, և ընկերությունն իր առջև խնդիր է դրել ընկերություններին ներկայացնել որպես գործատու, փորձելով ցույց տալ, թե ինչ է կատարվում ընկերություններում վարագույրից այն կողմ:

Միջազգային հեղինակավոր Eventex Awards-ի կրկնակի ոսկե մրցանակակիր փառատոնն անցկացվում էր արդեն չորրորդ անգամ։ Փառատոնը փորձի և գաղափարների փոխանակման յուրօրինակ հարթակ դարձավ տասնյակ ընկերությունների, բանախոսների և հազարավոր այցելուների համար։





















