Ֆրանսիան Ադրբեջանի դեսպանին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարություններին

18:24 • 07.05.25

Ադրբեջանում հերթական հակաֆրանսիական հիստերիան է բարձրանում: 

Այսօր հայտնի է դարձել, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը Փարիզի օկուպացիայից ազատագրման 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների հրավեր չի ստացել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը: 

Ադրբեջանցիների խոսքով, հրավերներ են ուղարկվել Փարիզում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ​​ներկայացուցչություններին, բացառությամբ ադրբեջանականի։