Wizz Air-ը բացում է իր առաջին բազան Երևանում՝ 2 ինքնաթիռ և 8 նոր ուղիղ չվերթ դեպի Եվրոպա (տեսանյութ, լուսանկարներ)

17:50 • 07.05.25

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշորագույն լոուքոսթեր «Wizz Air»-ի շնորհիվ  Հայաստանից դեպի եվրոպական 6 երկրի 8 քաղաք նոր չվերթներ կիրականացվեն։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Wizz Air Հունգարիայի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները.  «Wizz Air-ը սկսեց թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան 2020 թվականին, երբ Վիեննայից մեր առաջին չվերթը վայրէջք կատարեց Երևանում: Այդ ժամանակվանից ի վեր մենք տեղափոխել ենք ավելի քան 2.2 միլիոն ուղևոր Հայաստանի և Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի երկրների միջև: Մենք ուրախ ենք հայտարարել Wizz Air-ի առաջին բազայի բացման մասին Երևանում, որը կլինի մեր ցանցում 34-րդը և թույլ կտա մեզ գրեթե կրկնապատկել Հայաստանի մայրաքաղաքից ուղիղ չվերթների քանակը», - ասաց Տիշները:

Հայաստանի խոշորագույն ավիաընկերություն Wizz Air-ը 2025 թվականի հոկտեմբերին կբացի իր առաջին 34-րդ  բազան երկրում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, որտեղ կտեղակայվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ: Այս ինքնաթիռները նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև աղմուկի 50%-ով նվազեցում:

Բազայի բացումն այս ձմռանն ուղևորներին կապահովի նոր ուղղություններով՝ էլ ավելի ամրապնդելով ավիաընկերության առաջատար դիրքը հայկական ավիացիոն շուկայում։ Երթուղային ցանցի ընդլայնման շնորհիվ Wizz Air-ը կբարելավի Հայաստանի և Եվրոպայի միջև օդային կապի հասանելիությունը՝ առաջարկելով ավելի շատ չվերթներ գրավիչ գներով: Ուղևորները կարող են վայելել նոր ուղիղ չվերթների հարմարավետությունը՝ Երևանի և Բարիի, Բուխարեստի, Համբուրգի, Նեապոլի, Նիցցայի, Մեմինգենի, Պաֆոսի և Պրահայի միջև։ Ավիաընկերությունը նաև մեծացնում է Դորտմունդի չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։ 2025 թվականին Wizz Air-ի երթուղային ցանցը Հայաստանից կներառի 17 ուղղություն դեպի 10 երկիր՝ ասաց Տիշները՝ հայտարարելով բազայի բացման մասին: 

«Դառնալով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հիմնական փոխադրողը՝ մենք տարեկան կապահովենք գրեթե 1.2 միլիոն ցածրարժեք ավիատոմս ինչպես հայ ուղևորների, այնպես էլ զբոսաշրջիկների համար»,-ասաց Տիշները:  

Երևանում բազայի բացման շրջանակում ընկերությունը նախատեսում է իր թիմում ներգրավել մոտ 100 նոր աշխատակից՝ բորտուղեկցորդներ և օդաչուների անձնակազմի անդամներ։ Սպասվող ուղևորահոսքի աճը կնպաստի նաև հարակից ոլորտներում մոտ 800 նոր աշխատատեղի ստեղծմանը։ Միակողմանի տոմսի գինը ներառում է վարչական վճար և ձեռքի փոքր ուղեբեռ ՝ առավելագույն չափսեր՝ 40x30x20 սմ: Գինը գործում է միայն wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածի միջոցով ամրագրման դեպքում։ Նշված գներով տեղերի քանակը սահմանափակ է։