Մերցը Թրամփին հրավիրել է Գերմանիա՝ այցելելու պապի հայրենի քաղաքը

16:36 • 14.05.25

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել Գերմանիա՝ Բադ Դյուրկհեյմ (Հռենլանդ-Պֆալց) քաղաք, որտեղից սերում են ամերիկացի առաջնորդի նախնիները։

«Ես հրավիրել եմ նրան (Թրամփին) այցելել Գերմանիա և իր հայրենի Բադ Դյուրքհայմ քաղաք: Եվ ես նրա հետ կգնամ այնտեղ», - ասել է Մերցը Բեռլինում միջոցառման ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում է DPA գործակալությունը։

Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը հաստատել է, որ «շուտով» կայցելի Թրամփին Վաշինգտոնում։ Այնտեղ նա ԱՄՆ նախագահի հետ կքննարկի ՆԱՏՕ-ի հետ կապված հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի ներկայիս իրավիճակը։

Թրամփի պապը՝ Ֆրիդրիխ Թրամփը, սերում է գերմանական Բադ Դյուրքհեյմ ից։ Այնտեղից նա գաղթել է Նյու Յորք։

How Trump's Grandparents Became Reluctant Americans | HISTORY