ՌԴ-ում թռչնաբուծարանում հրդեհի հետևանքով 166,000 հավ է վшռվել (տեսանյութ)

13:20 • 15.05.25

ՌԴ Աստրախանի մարզում «Վլադիմիրովսկայա» թռչնաբուծական ֆերմայում բռնկված ուժգին հրդեհի հետևանքով 166,000 հավ է վառվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հաղորդվում է, որ թռչնաբուծարանի աշխատակիցները չեն տուժել. 17 աշխատակից ինքնուրույն տարհանվել է, սակայն թռչունները մնացել են ներսում: Կրակը ոչնչացրել է 2,000 քմ մակերեսով տարածք: Հրդեհաշիջումը շարունակվում է, ներգրավված են տասնյակ հրշեջներ ու տեխնիկա:

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am թելեգրամյան ալիքում: