Ռոբերտ Քոչարյանի և Կիմ Չեն Ընի նման լիդերների միջև քիմիա կա. Արամ Սարգսյան

22:48 • 19.05.25

Ռոբերտ Քոչարյանը իշխանության չի գա: Ռոբերտ Քոչարյանը, Կիմ Չեն Ինը...ասենք ասում է Կորեայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի չեմպիոն է դարձել ու կորեական տիեզերանավը իջել է արևի վրա: Ու Կորեայի ժողովուրդը հավատում է դրան: Հավանաբար Ռոբերտ Քոչարյանի ու էդ տեսակի լիդերների միջև քիմիա կա: Ինքը խոստովանել է դա: Նա այդ մոտեցումների կողմնակիցն է:

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ  Սարգսյանը: 

«Ավելի անլուրջ բան ասել: Այո՛, Հայաստանի հանրապետությունում կոռուպցիա կա, բայց կոռուպցիայի նման մասշտաբ, որ ՀՀ վարչապետը 2 մլրդ դոլար ունենա, այն էլ այս տարիների ընթացքում: Դա չգիտեմ, տնտեսական մտքի տիտան պետք է լինես, սուպերտաղանդավոր, որ կարողանաս նման բան անել: Դա նույնիսկ լուրջ քննարկման թեմա չի»,-նշեց նա: 

Ռոբերտ Քոչարյանի և Կիմ Չեն Ընի նման լիդերների միջև քիմիա կա. Արամ Սարգսյան