Փարիզում ֆերմերները տրակտորներով հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ

16:54 • 26.05.25

Ֆրանսիայում ֆերմերները տրակտորներով եկել են Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ պատգամավորները քննարկելու են գյուղատնտեսության մասին օրինագիծը՝ միտված նվազեցնելու ֆերմերների վրա դրված սահմանափակումները։ Այս մասին գրում է rbc.ru-ն:

Ակցիայի մասնակիցները սկսել են հավաքվել պալատի շենքի մոտ վաղ առավոտից։ Առաջին տրակտորները հրապարակ են հասել մոտավորապես տեղական ժամանակով 08:00-ին։ Սպասվում է, որ բողոքի ակցիային կմասնակցի ավելի քան 200 ֆերմեր։

Ֆերմերներն աջակցում են օրինագծին, սակայն մտավախություն ունեն, որ դրա քննարկումը կհետաձգվի բազմաթիվ փոփոխությունների պատճառով, որոնք մտադիր են մտցնել «Անհնազանդ Ֆրանսիան» և «Էկոլոգներ» կուսակցությունները։ Փոփոխությունների հեղինակներն իրենց հերթին զգուշացնում են, որ գյուղատնտեսական գործունեության կանոնակարգման մեղմացումը, օրինակ՝ երաշտի դեպքում գյուղացիներին ջրամբարները լցնելը բացասաբար կանդրադառնա շրջակա միջավայրի վրա։