UI/UX DESIGN BATTLE. Մայիսի 24-ին անցկացվեց իրական դիզայնի մենամարտ՝ իրական ժամանակում (տեսանյութ, լուսանկարներ)
Իրական դիզայնի մենամարտ՝ իրական ժամանակում. Woods ստեղծարար կենտրոնում անցկացվեց UI/UX DESIGN BATTLE-ը, որտեղ իրական ժամանակում խիստ կանոններով մրցեցին դիզայներները և փորձեցին իրենց ուժերը UI/UX լուծումներ մշակելու գործում։ Բաթլին մասնակցելու համար հարկավոր էր պարզապես հայտ թողնել, որը բաց էր բոլոր հետաքրքրված դիզայներների համար։
Բաթլի առաջադրանքը տրամադրվել էր գլխավոր գործընկեր՝ Կոնվերս Բանկի կողմից։ Առաջադրանքը հետևյալն էր. աշխատել բանկի բջջային հավելվածի վրա՝ բանկի դիզայն համակարգի պահպանմամբ, օգտագործելով ցանկացած ռեսուրս՝ նեյրոցանցեր, Google, բանկային նախագծերի օրինակներ և այլն։

Բաթլի կազմակերպչական խորհրդի կողմից նախնական ընտրության փուլն անցել էին 7 բաթլիստներ, իսկ ութերորդ մասնակցին ընտրեցին հենց տեղում՝ վիճակահանությամբ: Նրանք էին՝ Արմեն Գեվորկյանը, Արեգ Տիգրանյանը, Նվեր Մանուկյանը, Ռոբերտ Անտոնյանը, Իլյա Հակոբյանը, Արփինե Կարապետյանը, Սեդա Սահակյանը և 8-րդ բաթլիստը՝ Մարինե Ավետիսյանը։
Բաթլիստներն առաջադրանքը ստացան տեղում՝ էլեկտրոնային նամակով և այն կատարելու համար նրանց տրվեց 120 րոպե: Ամենակարևորը՝ մտածված, ֆունկցիոնալ և վիզուալ որակյալ UI/UX լուծում ստանալն էր. սա էր բաթլիստների ամենակարևոր խնդիրը, իսկ մրցակցությունն իսկապես թեժ էր: Իրենց աշխատանքը ներկայացնելու համար պատրաստվում էին տարբեր էմոցիաներով ու սպասումներով:

Մինչ բաթլիստները կատարում էին իրենց առաջադրանքը՝ Կոնվերս Բանկի ներկայացուցիչ՝ Մարքեթինգի բաժնի և մոբայլ բանկինգի կռոսֆունկցիոնալ թիմի ղեկավար Սերգեյ Ուսնունցը հիմնական դահլիճում հանդես եկավ ելույթով և ներկայացրեց բանկի քեյսը։ Ելույթներով հանդես եկան նաև ոլորտի փորձագետները՝ « «UX-ը՝ էկրանից այն կողմ», «Post-UX: Ի՞նչ է տեղի ունենում click-ից հետո» թեմաներով: Մասնակիցներն արդեն պատրաստ էին ներկայացնելու իրենց՝ մեկը մյուսից տարբեր ու յուրօրինակ գաղափարները, որի համար նրանցից յուրաքանչյուրին տրված էր հինգ րոպե ժամանակ: Մասնակիցները ևս ունեին իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն։

Բաթլիստների ներկայացումներից հետո՝ մինչ ժյուրին ամփոփում էր քվեարկության արդյունքները, մասնակիցները նույնպես քվեարկեցին իրենց ամենաշատը դուր եկած աշխատանքի օգտին: Բաթլիստներին գնահատեց պրոֆեսիոնալ ժյուրին՝ հետևյալ չափորոշիչներով՝ համապատասխանություն բրենդին, կառուցվածք և UX լուծումներ, էսթետիկա և տեսք, գաղափար և հիմնավորում, իսկ 1 մլն դրամ մրցանակային ֆոնդը բաշխվեց հետևյալ կերպ՝ 3-րդ տեղ՝ 100,000 դրամ, 2-րդ տեղ՝ 300,000 դրամ, 1-ին տեղ՝ 500,000 դրամ, դահլիճի համակրանք՝ 100,000 դրամ:
Բաթլի ավարտին հայտարարվեցին հաղթողները։ Բաթլի կազմակերպիչը Skill Event Marketing ընկերությունն է, որը ստեղծել է միջոցառման այս ձևաչափը 2018 թվականին և մինչ օրս կազմակերպել 11 բաթլ, որին մասնակցել են 28 բաթլիստներ և ավելի քան 1,500 մասնակից։
Skill Event Marketing ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցի խոսքով՝ այն յուրահատուկ հարթակ է, որտեղ ներկայանում են տարբեր ոլորտի փորձագետներ և բանավիճում արդիական թեմաների շուրջ։ Skill Event Marketing ընկերության հաղորդակցության գծով տնօերն Աննա Մանֆրեդիի խոսքով՝ 2019 թվականին անցկացված առաջին դիզայն բաթլը նվիրված էր գրաֆիկ դիզայնին, բայց քանի որ UI/UX-ն ավելին է քան պարզապես դիզայնը, այն արժանացել է յուրահատուկ ուշադրության:

UI/UX DESIGN BATTLE-ի գլխավոր գործընկերն է Կոնվերս Բանկը։ Գործընկերներն են՝ Woods ստեղծարար կենտրոնը, ԱՐԴԻ ակադեմիան, Վիզան։


















