Բենքսին նոր որմնանկար է ներկայացրել

14:15 • 30.05.25

Բրիտանացի հայտնի փողոցային նկարիչ Բենքսին նոր որմնանկար է ներկայացրել։ Նա Instagram-ում հրապարակել է իր նոր ստեղծագործության լուսանկարը։

Դրանում պատկերված է պատի վրա սև փարոս: Որմնանկարի տակ գրված է. «Ես ուզում եմ լինել այն, ինչ դու տեսնում ես իմ մեջ»:

Թեև Բենքսին չի նշել որմնանկարի գտնվելու վայրը, սոցցանցերի օգտատերերը պարզել են, որ այն Մարսելում է, մասնավորապես՝ Լե Պանիե թաղամասում, որը հայտնի է իր գեղարվեստական ​​մթնոլորտով, նեղ փողոցներով և բազմաթիվ գրաֆիտիներով:

 

Բենքսին նոր որմնանկար է ներկայացրել