Netflix-ը հրապարակել է «Կաղամարի խաղ» սերիալի վերջին եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)

11:35 • 02.06.25

Netflix-ը հրապարակել է «Կաղամարի խաղ» կուլտային սերիալի երրորդ և վերջին սեզոնի պաշտոնական թրեյլերը։ Եզրափակիչ դրվագները հոսքային հարթակում կթողարկվեն հունիսի 27-ին, ասվում է Netflix-ի կայքում։ 

Նոր թրեյլերում հեռուստադիտողները կտեսնեն, թե ինչպես է գլխավոր հերոս Կի Հունը (դերասան Լի Յունգ Չայ) հայտնվում մահացու նոր մարտահրավերների հորձանուտում։ Նա ստիպված կլինի դիմակայել հին թշնամիներին, ինչպես նաև առեղծվածային Ֆրոնտմենին, որը շարունակում է կառավարել արյունոտ խաղերը։

Երրորդ սեզոնի իրադարձությունները տեղի կունենան երկրորդի եզրափակչից անմիջապես հետո, որտեղ Ջի Հունի ապստամբության փորձը ձախողվել է, և նրա դաշնակիցներից շատերը զոհվել են։

 

 

Netflix-ը հրապարակել է «Կաղամարի խաղ» սերիալի վերջին եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)