Bugatti-ն ներկայացրել է գերթանկ սեղանի ժամացույց՝ սուպերքարին համարժեք գնով (լուսանկարներ)
Bugatti մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է գերթանկ սեղանի ժամացույց՝ սուպերքարին համարժեք գնով: Այն ստեղծվել է ժամագործական Jacob & Co և ոսկերչական Lalique բրենդների հետ համատեղ:
Calandre մոդելը կթողարկվի սահմանափակ քանակությամբ՝ 99 հատ, և կարժենա 240,000 դոլար՝ Lamborghini Urus սուպերքրոսովերի գնով:
Իսկ ժամացույցի ցուցատախտակը նման է Bugatti-ի կողմից 1927-1933 թվականներին արտադրված Type 41 Royale շքեղ մոդելի իրական ռադիատորի ճաղավանդակին։ Ժամացույցի պատյանի վրա պատկերված են պարող փղեր, որոնք ավտոմոբիլային ապրանքանիշի խորհրդանիշներից մեկն են։
Ցուցատախտակը շրջապատող քանդակը պատրաստված է Lalique-ի կողմից ձուլված հալված բյուրեղապակուց: Ժամացույցը զարդարված է Jacob & Co կարմիր բյուրեղով: Ժամացույցի մեխանիզմը հավաքված է 189 բաղադրիչներից և նախատեսված է 8 օր առանց լարելու աշխատելու համար: Bugatti Calandre-ն ունի 264 մմ լայնություն և 196 մմ բարձրություն:
















