PUMA-ն ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում․ բացվել է երրորդ մասնաճյուղը Երևան Մոլում (լուսանկարներ)

14:47 • 03.07.25

1948 թվականին հիմնադրված PUMA-ն այսօր համարվում է աշխարհում ամենահայտնի և վստահելի sportstyle բրենդներից մեկը։ Այն երկար տարիներ սերտորեն համագործակցել է աշխարհի մի շարք մարզիկների հետ՝ շարունակելով իր առաքելությունը՝ զարգացնել սպորտը, խթանել սպորտային մշակույթը և ոգեշնչել երիտասարդ սերունդներին։

FreeStyle Group ընկերությունը, հանդիսանալով աշխարհահռչակ PUMA ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, շարունակում է իր զարգացման ուղին։ Օրեր առաջ տեղի ունեցավ PUMA-ի նոր մասնաճյուղի պաշտոնական բացումը Երևան մոլի երկրորդ հարկում։

Շուրջ մեկ տարվա ընթացքում ընկերությունը բացել է PUMA բրենդի երեք խանութ-սրահ․ նախորդ երկուսը բացվել էին Dalma Garden Mall-ի երկրորդ հարկում և Հյուսիսային պողոտա 12 հասցեում։ Երևան Մոլի նոր մասնաճյուղով FreeStyle Group-ը շարունակում է ամրապնդել PUMA-ի դիրքերը հայկական շուկայում՝ առաջարկելով սպառողներին միջազգային ստանդարտներին համապատասխան սպորտային և lifestyle հագուստի և կոշիկի լայն տեսականի։

Նոր մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը անցկացվեց մի շարք հյուրերի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում PUMA բրենդի ամբասադոր, օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

PUMA առաջարկում է ժամանակակից ու որակյալ հագուստ, կոշիկ՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց և երեխաների համար։  

Հայաստանում PUMA-ի ներկայությունն այսօր արդեն վերածվում է շարժման՝ միավորելով սպորտը, նորաձևությունը և առողջ կենսակերպը։ 

FreeStyle Group-ը խոսատանում է, որ PUMA-ի համատեղ հետևողական է լինելու առողջ ապրելակերպի ու սպրոտի զարգացմանը։