ՌԴ առևտրային ներկայացուցչության վրա հարձակման կապակցությամբ Շվեդիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ

15:31 • 06.07.25

վեդիայի դեսպանը կկանչվի ՌԴ ԱԳՆ՝ ռուսական առևտրային ներկայացուցչության վրա հարձակման կապակցությամբ։ Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կկանչվի դեսպանը»,-ասել է նա՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցին:

Ավելի վաղ Շվեդիայում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը կրկին հարձակման էր ենթարկվել, նրա տարածքի վրա դրոնից ներկ էին շպրտել: Նման միջադեպեր պարբերաբար տեղի են ունենում արդեն ավելի քան մեկ տարի շարունակ։

ՌԴ դեսպանատունը տեղական իշխանություններից պահանջել է դեսպանատան և առևտրային ներկայացուցչության դեմ ԱԹՍ-ների հարձակումների լիարժեք հետաքննություն անցկացնել: