ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

22:13 • 14.07.25

Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Պարեկային ծառայությունն ունի օպերատիվ տեղեկություն, որ վթարի պատճառը եղել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից «Toyota Camry»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև վթարի վայրից հեռացել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նշված «Յաշիկը», ինչպես նաև վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։