Dreame-ի սուպերակցիան մեկնարկել է. ռոբոտ-փոշեկուլներ, անլար մոդելներ՝ հատուկ գներով մինչ հուլիսի 27-ը

10:43 • 16.07.25

Բարի՛ գալուստ մաքրության աշխարհ՝ հագեցած Dreame-ի «խելացի» լուծումներով։

Եթե հոգնել եք անընդհատ մաքրություն անելուց, հատկապես եթե տանը երեխաներ կամ ընտանի կենդանիներ ունեք, ժամանակն է տան մաքրությունը վստահել առաջադեմ տեխնոլոգիաներին։ Dreame-ն առաջարկում է իդեալական տարբերակներ՝ խելացի, հզոր և մատչելի փոշեկուլներ, որոնք կլուծեն մաքրության ապահովման հետ կապված ցանկացած խնդիր։

Հուլիսի 14-27-ը Dreame-ն իրականացնում է հատուկ ակցիա՝ երեք մոդելներ՝ հատուկ գներով:

Եթե փնտրում եք որակյալ և հզոր ռոբոտ-փոշեկուլ, Dreame L10s Pro Gen 2-ն ճիշտ ընտրություն է։ Այս մոդելն այժմ կարող եք ձեռք բերել ընդամենը 199 990 ֏-ով՝ նախկին 239 990 ֏-ի փոխարեն։

Այս «խելացի» օգնականը ոչ միայն իրականացնում է խորը խոնավ մաքրում, այլև հագեցած է կրկնակի ռետինե խոզանակով, որը չի խճճում կենդանիների մազերը, ինչի շնորհիվ այն իդեալական մոդել է ընտանի կենդանիներ ունեցողների համար։ Այս մոդելի ներծծման հզորության ցուցանիշը 7000 Պասկալ է, ինչն  ապահովում է բարձր արդյունավետություն։  Իր հզոր և տպավորիչ տեխնիկական բնութագրի շնորհիվ՝ ռոբոտ փոշեկուլը հնարավորություն է տալիս մոռանալ տանը կենդանիներ պահելու հետ կապված խնդիրների մասին՝ փոխարենը թույլ տալով վայելել չորքոտանի բարեկամների հետ շփման դրական պահերը:



Սարքի առավելություններից մեկն այն է, որ մաքրման գործընթացը հնարավոր է անհատականացնել ձեր կարիքներին համապատասխան, օրինակ՝  կարգավորել մաքրման գործողությունների հաջորդականությունը, ներծծման հզորությունը և ռեժիմները, սահմանել փոշեկուլի համար արգելված գոտիներ, վիրտուալ սահմաններ, որպեսզի դրանք, օրինակ՝ չբախվեն ընտանի կենդանիների համար նախատեսված կերի և ջրի ափսեներին, խաղալիքներին, կոշիկներին և հատակին գտնվող այլ իրերի:

Dreame L10s Pro Gen2-ն ունի նաև LiDAR տվիչով ճշգրիտ նավիգացիոն համակարգ, մաքրվելիք տարածքի «խելացի» քարտեզագրման գործառույթ, խոչընդոտների շրջանցման 3D Adapt համակարգ: 

Ռոբոտ փոշեկուլը երկու պտտվող գլխիկների շնորհիվ մաքրում է, փայլեցնում ցանկացած տեսակի մակերևույթ: Գորգերի ճանաչման «խելացի» համակարգի շնորհիվ մաքրման գործընթացն ավելի արդյունավետ է դառնում: Սարքը, նույնականացնելով գորգը կամ կարպետը, ավելացնում է ներծծման հզորությունը՝ ամբողջովին կլանելով կեղտը, փոշին և մազերը:

300 մլ տարողունակությամբ ջրի բաքի շնորհիվ Dreame L10s Pro Gen 2-ն ապահովում է մինչև 105 րոպե առանց ընդհատումների մանրակրկիտ մաքրման գործընթաց: Սարքի 5200մԱ/ժ մարտկոցն ապահովում է մինչև 145 քմ մակերեսի մաքրում՝ առանց ընդհատման: Երբ մարտկոցի լիցքավորման մակարդակը ցածր է, փոշեկուլն ավտոմատ վերադառնում է միացման կայան, լիցքավորվում, այնուհետև շարունակում է մաքրել այնտեղից, որտեղ կանգ էր առել:

Ակցիայի շրջանակում հատուկ գնով առաջարկվում է նաև Dreame R10 Pro Aqua անլար ձեռքի փոշեկուլը: Մոդելն առաջարկվում է հատուկ գնով՝ 139 990 ֏՝ նախկին 159 990 ֏-ի փոխարեն:

Եթե փնտրում եք համապարփակ լուծում թե՛ չոր, թե՛ խոնավ մաքրման համար, ապա R10 Pro Aqua-ն ճիշտ ընտրություն է։ Սարքի առավելություններն են ՝
- Ներծծման հզորությունը՝ մինչև 20 000 Պասկալ, հեշտությամբ կլանում է փոշու նույնիսկ ամենափոքր հատիկները:
- Կապույտ լուսավորությունն օգնում է մաքրել  ամենամութ անկյունները:
- Հարմար է թե՛ հատակների, թե՛ կահույքի, առաստաղների ու դժվար հասանելի վայրերի համար։
- Մեկ լիցքավորումով ապահովում է մինչև 100 քմ մակերեսով տարածքի մաքրում։

Փոշեկուլի հավաքածուում ներառված են․
– V-աձև սիլիկոնե խոզանակ՝ 2 LED լուսարձակով՝ մութ հատվածների համար,
– Կահույքի խոզանակ,
– Հատակի նուրբ մաքրման գլխիկ, ծալվող անկյունային գլխիկ:

Spin շվաբրային գլխիկները միաժամանակ ապահովում են թե՛ ներծծում, թե՛ խոնավ մաքրում։ Պարզապես ավելացրեք ջուր, ակտիվացրեք հոսքը, և բարձր արագությամբ պտտվող երկակի շվաբրները հեշտությամբ կհեռացնեն նույնիսկ ամենակայուն բծերն ու կեղտը, որոնք սովորական փոշեկուլները երբեք չեն կարող մաքրել։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս արդյունավետ մաքրել ցանկացած մակերես՝ թողնելով փայլուն արդյունք։

Սարքի առավելությունները՝
– Անլար և հարմարավետ մաքրում,
– Ցիկլոնային ֆիլտրացիա և HEPA ֆիլտր,
– Պտտվող գլխիկներ՝ կատարյալ մաքրման համար,
– Լուսավորություն մութ վայրերում,
– Հեշտ կառավարում և շարժական խոզանակ՝ ամեն անկյունի մաքրման համար:

Ակցիայի շրջանակում առաջարկվող երրորդ մոդելը Dreame H12S լվացող փոշեկուլն է, որն ապահովում է մաքրություն՝ առանց ջանքերի: Մոդելն առաջարկվում է հատուկ գնով՝ ընդամենը 159 990 ֏, նախկին 209 990 ֏-ի փոխարեն: Սա արդյունավետ սարք է նրանց համար, ովքեր գնահատում են մաքրության իդեալական արդյունքը և օգտագործման հարմարավետությունը։ Dreame H12S-ը կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են միշտ ունենալ փայլուն մաքուր հատակ՝ առանց հետքերի։ Այն համատեղում է հզորությունը, խելացի ֆունկցիաները և մանրամասն մտածված դիզայնը՝ մաքրությանը գործընթացը դարձնելով պարզ, արդյունավետ ու հաճելի։


Սարքի տեխնիկական բնութագիրը՝
– Ներծծման ուժ՝ 16 000 Պասկալ,
– Առանց շրջանակի խոզանակն իդեալական է պատերի երկայնքով և անկյուններում մաքրելու համար,
– Խոզանակների ինքնամաքրում և չորացում տաք օդով՝ հիգիենայի բարձր մակարդակով,
– Մաքրության մի քանի ռեժիմ՝ ըստ ձեր կարիքների,
– LED էկրան և ձայնային հրահանգների գործառույթ՝ օգտագործման դյուրինության համար,
– Վերջնական չորացում տաք օդով՝ կատարյալ մաքրություն ապահովելու համար:

Բաց մի թողեք ձեր տունը Dreame-ի «խելացի» տեխնիկայով թարմացնելու հնարավորությունը: Շտապեք գնել այս ապրանքները զեղչերով մինչև հուլիսի 27-ը գործընկեր խանութներում՝ ZIGZAG, VLV, Vega, Vesta, Domus, Eldorado, Mi Armenia, Viva Electronics, Rezon, Homplex Hyper Mall: Dreame ապրանքանիշի պաշտոնական կայքը Հայաստանում:


 

Dreame-ի սուպերակցիան մեկնարկել է. ռոբոտ-փոշեկուլներ, անլար մոդելներ՝ հատուկ գներով մինչ հուլիսի 27-ը