Լեհաստանը և Հարավային Կորեան համաձայնագիր են կնքել տանկերի տեղայնացված արտադրության վերաբերյալ

15:07 • 02.08.25

Լեհաստանը և Հարավային Կորեան համաձայնագիր են կնքել K2PL մոդիֆիկացիայով մոտ 180 K2 տանկերի տեղայնացված արտադրության վերաբերյալ։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին՝ Գլիվիցում:

Ներկայացված K2PL տարբերակը մշակվել է՝ հաշվի առնելով լեհական բանակի պահանջները։ Տանկերը համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Դրանք կոչված են փոխարինելու հնացած Leopard 2A4 և PT-91 մոդելները: