Լեհաստանում ստեղծվել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ

23:57 • 04.09.26

Լեհաստանը զենիթային լրացուցիչ գունդ է ձևավորել երկրի հարավում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X հարթակում կատարած գրառմամբ տեղեկացրել է երկրի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Այսօր առավոտյան ստորագրել եմ 87-րդ զենիթային գունդը ստեղծելու որոշումը. այն տեղակայվելու է Բժեսկոյում»,- նշել է լեհ նախարարը։

Նա ընդգծել է, որ նոր գունդն ունենալու է մոտավորապես 1,000 զինվոր։

Նախարարը նաև հայտնել է, որ գունդը զինված է լինելու հակաօդային, հակահրթիռային և հակադրոնային պաշտպանության համակարգերով, սակայն դրանց տեսակը չի հստակեցրել։