Ակնհայտորեն քաղաքական գործ է. ժողովրդավարական հասարակությունում դա չլսված բան է. միջազգային իրավապաշտպանը՝ Սամվել Կարապետյանի դեմ դատական գործի մասին

12:31 • 13.08.25

Ես, որպես միջազգային փաստաբան, այն դիրքորոշմամբ եմ հանդես գալիս, որ Սամվել Կարապետյանի գործն ակնհայտորեն քաղաքական գործ է և, որ ցանկացած դատավարությունը, որը տեղի է ունենում, փորձիցս ելնելով կարող եմ ասել, համեմատելի է շոու-դատավարության՝ ներկայացման հետ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը:

«Մեղադրանքն, ըստ երևույթին, հարուցվել է՝ հիմնվելով օգտագործված բառերի սխալ մեկանաբանության վրա: Այն փաստը, որ սա չի շտկվել, և այդ անձնավորությունը (Սամվել Կարապետյանը) ազատ չի արձակվել՝ ինքնին ցնցող է»,-նշել է Ռոբերտ Ամստերդամը:

Նա հավելել է, որ Վարչապետը ճիշտ չի լսել Կարապետյանի արտաբերած բառերը, այնուհետև ասել է բառեր, որոնք և՛ սպառնացող են, և՛ վիրավորական, որոնցից էլ, ըստ միջազգային իրավապաշտպանի, բխում է, որ վարչապետն իշխանական ողջ լծակները  գործադրելու է Կարապետյանի դեմ: 

«Ազատ, ժողովրդավարական հասարակությունում դա չլսված բան է», - ընդգծել է Ռոբերտ Ամստերդամը: