Ֆրանսիայի հրապարակում բшխվել են էլեկտրական «Volkswagen» և «BYD» ավտոմեքենաները
Օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սայաթ-Նովա և Մեսրոպ Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Մանուկ Մ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Թեհմինե Ս․-ի վարած «BYD» էլեկտրոմոբիլները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։














