Back to School՝ նոր ուսումնական տարին սկսեք նոր որակի կոմֆորտով. Dreame-ն ներկայացնում է հատուկ առաջարկներ ռոբոտ-փոշեկուլների, ձեռքի անլար փոշեկուլների և վարսահարդարիչների համար
Սեպտեմբերը ոչ միայն նոր ուսումնական տարվա, գիտելիքների ու փորձառության սկիզբն է, այլև առօրյան թարմացնելու լավագույն ժամանակը։ Ուսումնական տարվա մեկնարկին՝ Back to School արշավի շրջանակում, Dreame-ն ներկայացնում է հատուկ առաջարկներ՝ Ձեր տանը նոր ժամանակների շնչին համապատասխան նոր մակարդակի մաքրություն և հարմարավետություն ապահովելու համար։
Այս շրջանում զեղչված գներով կարող եք ձեռք բերել արդյունավետ և տեխնիկապես հեշտ կիրառելի ռոբոտ-փոշեկուլներ, ձեռքի անլար փոշեկուլներ և վարսահարդարիչներ, որոնք Ձեր առօրյան կդարձնեն անհամեմատ ավելի անհոգ և հաճելի։
Բաց մի՛ թողեք այս հնարավորությունն ու մուտք գործեք Dreame-ի մաքրության, գեղեցկության և կոմֆորտի աշխարհ՝ հագեցած առաջադեմ, «խելացի» լուծումներով։ Եթե հոգնել եք անընդհատ մաքրություն անելուց, հատկապես եթե տանը երեխաներ կամ ընտանի կենդանիներ ունեք, ժամանակն է տան մաքրությունը վստահել առաջադեմ տեխնոլոգիաներին։ Dreame-ն առաջարկում է իդեալական տարբերակներ՝ «խելացի», հզոր և մատչելի փոշեկուլներ, որոնք կլուծեն մաքրության ապահովման հետ կապված ցանկացած խնդիր։ Սակայն Dreame-ն միայն մաքրությամբ չի սահմանափակվում և հոգում է նաև Ձեր խնամված արտաքինի մասին՝ առաջակելով էսթետիկ դիզայնով, օգտագործման մեջ չափազանց պարզ վարսահարդարիչներ և սթայլներ, որոնք տան պայմաններում ապահովում են պրոֆեսիոնալ սրահի որակին համարժեք արդյունք:
Back to School արշավի շրջանակում Dreame-ն հատուկ գներ է առաջարկում հետևյալ մոդելների համար`
Dreame L10S PRO GEN 2

Եթե փնտրում եք որակյալ և հզոր ռոբոտ-փոշեկուլ՝ չոր և խոնավ մաքրության համար, Dreame L10s Pro Gen 2-ն ճիշտ ընտրություն է: Նոր սերնդի սարքը ոչ միայն ինքնուրույն մաքրում է տունը, այլև կառավարվում հեռախոսային հավելվածով։ Բարձր ճշգրտության նավիգացիան ապահովում է մաքրման իդեալական արդյունք անգամ ամենաբարդ անկյուններում։
Այս «խելացի» օգնականը ոչ միայն իրականացնում է խորը խոնավ մաքրում, այլև հագեցած է կրկնակի ռետինե խոզանակով, որը չի խճճում կենդանիների մազերը, ինչի շնորհիվ այն իդեալական մոդել է ընտանի կենդանիներ ունեցողների համար։ Այս մոդելի ներծծման հզորության ցուցանիշը 7000 Պասկալ է, ինչն ապահովում է բարձր արդյունավետություն։ Իր հզոր և տպավորիչ տեխնիկական բնութագրի շնորհիվ՝ ռոբոտ փոշեկուլը հնարավորություն է տալիս մոռանալ տանը կենդանիներ պահելու հետ կապված խնդիրների մասին՝ փոխարենը թույլ տալով վայելել չորքոտանի բարեկամների հետ շփման դրական պահերը:
Dreame R10

Թեթև և հզոր ձեռքի անլար փոշեկուլը կդառնա ամենօրյա մաքրության հարցում Ձեր անփոխարինելի օգնականը։ 350 Վտ հզորությունը, 20000 Պա բարձր ներծծման ուժը և 2500 Մա/ժ մարտկոցի երկարատև աշխատանքն ապահովում են արագ ու հեշտ մաքրություն՝ անողոք գտնվելով անգամ փոշու ու աղբի ամենափոքր հատիկների նկատմամբ: Dreame R10 մոդելը նախատեսված է չոր մաքրության համար։ Այն ունի 0.6 լիտր ծավալով փոշու տարա և E12 մակարդակի HEPA ֆիլտրացիա՝ մաքուր օդ ապահովելու համար։ Սարքի լիարժեք լիցքավորման ժամանակը 4 ժամ է, ինչն ապահովում է մինչև 60 րոպե անխափան աշխատանք:
Dreame Gleam

Այս թեթև, բայց միևնույն ժամանակ հզոր և բարձրակարգ վարսահարդարիչը ոչ միայն պաշտպանում է մազերը բարձր ջերմաստիճանի վնասակար ազդեցությունից, այլև ապահովում սալոնային արդյունք տան պայմաններում։ Dreame Gleam-ի հետ Ձեր առավոտները կլինեն ավելի ոճային ու գեղեցիկ։
Մոդելը համադրում է ժամանակակից տեխնոլոգիաները, էրգոնոմիկ դիզայնը և արդյունավետությունը։ Այն նախատեսված է մազերի բոլոր տեսակների արագ և անվտանգ չորացման, հարդարման և սանրվածք ստեղծելու համար։ Վարսահարդարիչն ապահովում է մինչև 65 մ/վրկ օդի հոսք, ունի անհատական ջերմաստիճանի վերահսկողության հնարավորություն՝ մազերի պաշտպանությամբ, իսկ նեգատիվ իոնները նվազեցնում են մազելի էլեկտրականացումը և ավելացնում դրանց փայլը։ Բացի այդ, վարսահարդարիչը կոմպակտ է և թեթև. այն կշռում է ընդամենը 330 գ, ինչի շնորհիվ հարմար է ինչպես ամենօրյա օգտագործման, այնպես էլ ճանապարհորդությունների համար։ Բաց մի՛ թողեք Ձեր տունը Dreame-ի «խելացի» տեխնիկայով թարմացնելու հնարավորությունը: Շտապե՛ք հատուկ գներով ձեռք բերել այս ապրանքները գործընկեր խանութներում՝ ZIGZAG, VLV, Vega, Vesta, Domus, Eldorado, Mi Armenia, Rezon, Viva Electronics, Homplex Hyper Mall: Dreame ապրանքանիշի պաշտոնական կայքը Հայաստանում:










