«Beauté Concept»-ի Թումանյանի մասնաճյուղը ներկայանում է ՀՀ-ում առկա եզակի սարքավորումներով և բարձրակարգ մասնագետներով (տեսանյութ, լուսանկարներ)
Երևանի սրտում՝ Թումանյան փողոցում, գործում է ֆրանսիական կենտրոնի՝ «Beauté Concept»-ի հայաստանյան առաջին մասնաճյուղը։ Կենտրոնը ներկայացնում է եվրոպական ստանդարտներին համապատասխան ծառայությունների որակ՝ միավորելով միջազգային փորձը և նորագույն տեխնոլոգիաները: «Beauté Concept»-ում աշխատում են բացառապես բարձրագույն կրթությամբ, բժշկի որակավորմամբ և միջազգային դասընթացներ անցած մասնագետներ, որոնք էլ ապահովում են բուժառուներին մատուցվող բարձրակարգ ծառայությունները։

«Beauté Concept»-ի առաջնային նպատակը անհատական մոտեցումն է յուրաքանչյուր այցելուի։ Այստեղ կարևորվում է ոչ միայն գեղեցկությունը, այլ նաև մաշկի առողջությունը։
Կլինիկան հագեցած է առաջատար սարքավորումներով, որոնք հնարավոր են դարձնում ինչպես ճշգրիտ ախտորոշումը, այնպես էլ թիրախային բուժումները։ Տեխնոլոգիաների բազմազանությունը թույլ է տալիս ընտրել բուժառուին առավել հարմար լուծումը՝ առանց ցավի և վնասակար, կողմնակի ազդեցությունների:
Կլինիկան հագեցած է ժամանակակից և բարձրակարգ սարքավորումներով, որոնք ապահովում են առավելագույն արդյունք՝ նվազագույն միջամտությամբ։

Կենտրոնում կիրառվող որոշ տեխնոլոգիաներ հասանելի են միայն «Beauté Concept»-ի Թումանյանի մասնաճյուղում: Եզակի վայր Հայաստանում, որտեղ կարող եք օգտվել նույնիսկ Քիմ Քարդաշյանի սիրելի «Sofwave» սարքավորումից, որն առանց վիրահատության մաշկի ձգման և երիտասարդացման տեխնոլոգիա է, հիմնված ուլտրաձայնային համակարգի վրա։

Կլինիկայում առկա է նաև մաշկի խորը խթանման համար նախատեսված առաջատար «Morpheus8» տեխնոլոգիան, որն ակտիվացնում է կոլագենի և էլաստինի արտադրությունը՝ նպաստելով մաշկի ձգմանը, հարթությանը և առաձգականությանը։

«Beauté Concept»-ում յուրաքանչյուր բուժառու կարող է վստահ լինել, որ ստանալու է ոչ միայն արտաքին տեսքի բարելավում, այլ նաև՝ բարձրակարգ մասնագիտական մոտեցում։ Այն ապացուցում է, որ գեղեցկության մասին հոգալը կարող է լինել թե՛ անվտանգ, և թե՛ արդյունավետ, քանի որ այդ աշխատանքի հիմքում սերն է։















