Գիտնականներն ասել են, թե երբ Արեգակի արտանետած պլազման կհասնի Երկիր

12:52 • 31.08.25

Արեգակի կողմից արտանետվող պլազման սեպտեմբերի 1-ի գիշերը կհասնի Երկիր, նախնական կանխատեսումների համաձայն՝ դա կառաջացնի G3 մակարդակի ուժեղ մագնիսական փոթորիկներ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։

«Երեկվա պլազմային արտանետումների շարժման մոդելավորման արդյունքները Արեգակ-Երկիր գծի երկայնքով ստացվել են։ Հաշվարկների համաձայն՝ արեգակնային նյութը Երկիր կհասնի վաղը՝ սեպտեմբերի 1-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև կեսգիշերը», - ասվում է լաբորատորիայի Telegram ալիքում։