Կյանքից հեռացել է Սու-25 գրոhային ինքնաթիռի ստեղծող Յուրի Իվաշեչկինը

12:03 • 03.09.25

Սու-25 գրոհային ինքնաթիռի ստեղծող Յուրի Իվաշեչկինը մահացել է 91 տարեկան հասակում, հայտնում է Ռոստեխի մամուլի ծառայությունը։

«Սու-25-ի ստեղծող, Սուխոյ Սուպերջեթ 100-ի առաջին գլխավոր կոնստրուկտոր Յուրի Վիկտորովիչ Իվաշեչկինը մահացել է 91 տարեկան հասակում։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և ընկերներին»,- նշված է հաղորդագրության մեջ: