Միլանը հրաժեշտ է տալիս Ջորջիո Արմանիին․ Դոնատելլա Վերսաչեն առաջիններից մեկը ներկայացավ հրաժեշտի արարողությանը (տեսանյութ)
Այսօր ամբողջ Միլանը սևազգեստ է. քաղաքը հրաժեշտ է տալիս Ջորջիո Արմանիին: Դիզայներ Դոնատելլա Վերսաչեն առաջիններից մեկը ներկայացավ հրաժեշտի արարողությանը։
Նա մեքենայից դուրս եկավ մուգ ակնոցներով, ձեռքին սպիտակ վարդերի փունջ և չխոսեց մամուլի հետ: Միլանի քաղաքապետ Բեպպե Սալան նույնպես արդեն հրաժեշտ է տվել դիզայներին՝ հայտարարելով, որ քաղաքապետարանի բոլոր շենքերում դրոշները կիջեցվեն՝ նշելով սգո օրը։
Իտալական նորաձևության լեգենդի հրաժեշտի արարողությունը կտևի երկու օր: Այն տեղի է ունենում Արմանիի գլխավոր գրասենյակի ցուցասրահում:
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։










