Էրմիտաժը վերաբացվել է ռnւմբի սպшռնшլիքով պայմանավորված տարհանnւմից հետո

21:48 • 09.09.25

Ռումբի սպառնալիքով պայմանավորված տարհանումից հետո վերաբացվել է Էրմիտաժը։ Վերաբացումից առաջ թանգարանում անվտանգությանը վերաբերող ստուգումներ են իրականացվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Թանգարանի անվտանգության ծառայությունը Ռուսաստանի ազգային գվարդիայի հետ համատեղ տարհանել է գլխավոր թանգարանային համալիրի և գլխավոր շտաբի շենքի բոլոր այցելուներին և ստուգել բոլոր սրահներն ու սպասարկման տարածքները։ Սպառնալիքներ չեն հայտնաբերվել։ Էրմիտաժի բոլոր ցուցասրահներն այժմ բաց են և գործում են սովորականի պես», - ասվում է թանգարանի տարածած հայտարարության մեջ։