Ֆիլիպիններում կոռուպցիայի դեմ բողոքի ցույցեր են սկսվել․ կան տասնյակ վիրավորներ և ձերբակալվածներ

19:38 • 21.09.25

Ֆիլիպիններում կոռուպցիայի դեմ բողոքի ցույցեր են սկսվել։ GMA News-ը հաղորդում է, որ Մանիլայում վիրավորվել է մոտ 40 ոստիկան։ Ավելի քան 17 մարդ ձերբակալվել է՝ հասարակական կարգը խախտելու պատճառով:

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ միլիարդավոր դոլարների կոռուպցիոն սխեմայի բացահայտումից հետո։ Պարզվել է, որ Ֆիլիպինների իշխանությունները տարիներ շարունակ յուրացրել են ջրհեղեղների դեմ պայքարի համար հատկացված միջոցները։