Բրազիլիայում դպրոցի մոտ կրшկnցներ են հնչել, երկու դեռահաս զnհվել է, ևս երեքը՝ վիրավnրվել
Հինգշաբթի օրը Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Սեարա նահանգի դպրոցի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու դեռահաս սպանվել է, երեքը՝ վիրավորվել, հայտնում է Associated Press-ը։
Հանրային անվտանգության և սոցիալական պաշտպանության պետական քարտուղարության տվյալներով՝ անհայտ կասկածյալները կրակ են բացել Սոբրալ քաղաքի դպրոցի դիմացի մայթից՝ վիրավորելով զոհերին կայանատեղիում։ Եվս երեքը վիրավորվել են և տեղափոխվել տարածաշրջանի հիվանդանոցներ։
Պաշտոնյաները չեն հրապարակել զոհերի ինքնությունը կամ չեն հաստատել, թե արդյոք նրանք աշակերտներ են եղել։
Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են թմրանյութեր, ճշգրիտ կշեռքներ և փաթեթավորման նյութեր։ Կասկածյալների որոնումները շարունակվում են։
Նահանգապետ Էլմանո դե Ֆրեյտասը կրակոցները անվանել է «ծանրագույն և անընդունելի իրադարձություն»։











