Չինացի ուսանողը կատվի կեր է ուտում՝ Շվեյցարիայում ուսման վարձը վճարելու համար

09:51 • 25.09.25

Չինացի ուսանողը կատվի կեր է ուտում և խնայած գումարն օգտագործում է Շվեյցարիայում ուսման վարձը վճարելու համար, հաղորդում է South China Morning Post-ը։

Չինաստանի բժշկական համալսարանի շրջանավարտը, որը Շանհայում աշխատելու ընթացքում 42 հազար դոլար է կուտակել, տեղափոխվել է Շվեյցարի ՝ դոկտորական աստիճան ստանալու համար: Բախվելով բարձր կենսապահովման ծախսերի և միջազգային ուսանողների համար աշխատանքի արգելքի հետ, նա որոշեց ապրել չափազանց խնայող կյանքով։

«Ես տեսա, թե ինչպես շատ ուսանողներ դուրս մնացին ուսումից ֆինանսական դժվարությունների պատճառով։ Ես վճռականորեն տրամադրված էի կանխել դա», - բացատրել է նա։

Չինացին մանրամասն նկարագրել է, թե ինչպես է հաշվարկել կատվի կերի օգտագործման օգուտը։ Նրա խոսքով՝ մթերքի մեկ կիլոգրամն արժե մոտ 5 դոլար եւ պարունակում է 32 տոկոս սպիտակուց, ինչն այն դարձնում է սպիտակուցի ամենաէժան աղբյուրը Շվեյցարիայում: «Հոտը քողարկելու լավագույն միջոցը գետնանուշով ուտելն է»,-իր փորձով կիսվել է ուսանողը:

Նա նաև նշել է, որ սննդի բաղադրիչները դրական ազդեցություն են ունեցել իր մազերի վիճակի վրա։

Սննդի վրա գումար խնայելու մեկ այլ միջոց էր արյուն հանձնելը, որի համար, ըստ չինացի տղամարդու, Շվեյցարիայում առատաձեռն նվերներ են տրամադրվում։