Էլեկտրատեխնիկայի էվակուացիա, դարակաշարերի դատարկում՝ Էլդորադոյում․ ընկերությունը խոստանում է մեծ զեղչեր

19:17 • 25.09.25

Հայաստանում գործող կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի հանրահայտ «Էլդորադո» խանութների ցանցի բոլոր մասնաճյուղերում սեպտեմբերի 26-30-ը ներառյալ, հաճախորդները հնարավորություն կունենան ձեռք բերել էլեկտրատեխնիկայի, տան և խոհանոցային պարագաներ՝ թեժ զեղչերով: Ընկերությունը հայտարարում է էլեկտրատեխնիկայի էվակուացիա:

«Սեպտեմբերի 26-30-ը ներառյալ, հաճախորդները կարող են ձեռք բերել սմարթֆոն, հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա, աերոգրիլ և շատ այլ էլեկտրատեխնիկա հավելյալ իջեցված գներով: Շատ ցածր գներ՝ էլեկտրատեխնիկայի, տան և խոհանոցային պարագաների նշված մեծ տեսականու համար։ Բացի այդ, այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու մեգախաղարկությանը և շահելու 3 ուղևորություն դեպի Եգիպտոս և շատ այլ նվերներ։ Գործում է նաև 6 ամիս անտոկոս ապառիկ»,-ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։

«Էլդորադո» խանութների ցանցի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ։