ASUS Expert P շարք. «խելացի» լուծումներ փոքր և միջին բիզնեսների համար
Սրընթաց զարգացում ապրող թվային աշխարհի պայմաններում փոքր և միջին ձեռնարկությունները կանգնած են նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտության առաջ, որպեսզի կարողանան պահպանել մրցունակությունը և զուգահեռ բարձրացնեն արդյունավետությունը։
ASUS-ի Expert P շարքն առաջարկում է «խելացի» տեխնոլոգիաների, բարձր կատարողականի և հարմարավետ օգտագործման իդեալական համադրություն, ինչի շնորհիվ նոր սարքերը դառնում են իսկական օգնականներ բիզնեսի համար։
ExpertBook P1, P3, P5 մոդելները, ինչպես նաև ExpertCenter P400 AiO մոնոբլոկները և ExpertCenter P500 Mini Tower սեղանի համակարգիչները նախատեսված են բիզնես գործընթացների օպտիմալացման, ինչպես նաև ընկերություններին ցանկացած բարդության խնդիրներ՝ առօրյա աշխատանքից մինչև վիդեոկոնֆերանսների կազմակերպումն իրականացնելու հարցում օգնելու համար:

Նորարարական լուծումներ բիզնեսի համար. արհեստական բանականություն և անվտանգություն՝ մեկ լուծումով
ASUS Expert P շարքի կարևորագույն առանձնահատկություններից մեկը «խելացի» տեխնոլոգիաների ինտեգրումն է: Արհեստական բանականության (ԱԲ) աջակցությունն օգնում է բարելավել փոխգործակցությունը, բարձրացնել աշխատակիցների արտադրողականությունը և պարզեցնել առօրյա գործընթացները: Սա հատկապես կարևոր է փոքր և միջին բիզնեսի համար, որտեղ յուրաքանչյուր օպտիմալացում նշանակություն ունի: Այս շարքի նոութբուքներն ու սեղանի համակարգիչները համալրված են «խելացի» գործիքներով՝ ավելի արդյունավետ հաղորդակցության համար, ինչպես նաև առաջարկում են տվյալների հուսալի պաշտպանության համակարգ, որն անհրաժեշտ է աշխատավայրում գաղտնիության և անվտանգության ապահովման տեսանկյունից:
Սերիան աջակցում է ամենաժամանակակից օպերացիոն համակարգերին, ինչպիսին է Windows 11-ը, և համապատասխանում տեղեկատվական անվտանգության բարձր չափանիշներին: Ավելին, սարքերը հագեցած են BIOS-ի հատուկ անվտանգության գործառույթներով՝ չարտոնված մուտքը կանխելու և կորպորատիվ տեղեկատվության անվտանգությունն ապահովելու համար:

ExpertBook P1. հուսալիության և մատչելիության համադրում
Առօրյա աշխատանքի համար պարզ, բայց արդյունավետ լուծում փնտրող ընկերությունների համար ExpertBook P1-ը հիանալի ընտրություն է: Այս նոութբուքը համատեղում է անհրաժեշտ ֆունկցիոնալությունը մատչելի գնի հետ:
Չնայած իր բյուջետային գնին, ExpertBook P1-ը (P1403) ապահովում է կայուն կատարողականություն առօրյա առաջադրանքների համար, օրինակ՝ փաստաթղթերի, էլ. փոստի և ամպային ծառայությունների հետ աշխատանքը։
ExpertBook P1-ը (P1503) ունի 15.6 դյույմ անկյունագծով էկրան, ինչը հարմարավետ է դարձնում այն գրասենյակում կամ տանն օգտագործելու համար: ExpertBook P1-ը հիանալի լուծում է նրանց համար, ովքեր փնտրում են հուսալի և մատչելի գործիք առօրյա գործնական աշխատանքների համար:
ExpertBook P3. «խելացի» տեխնոլոգիաներ՝ հիբրիդային աշխատանքի համար
ExpertBook P3 նոութբուքը նախագծված է բիզնեսի ոլորտում հաղորդակցությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար: Այն ներառում է խելացի ExpertMeet գործառույթների շարքը, որըք զգալիորեն պարզեցնում է տեսահանդիպումների ու կոնֆերանսների անցկացումը:
Այս գործիքները ներառում են.
• հանդիպման տառադարձում՝ խոսողների նույնականացմամբ (իդենտիֆիկացիա)
• կարճ ամփոփումների ավտոմատ ստեղծում և թարգմանում
• ավտոմատ ենթագրերի ստեղծում տեսանյութերի և պրեզենտացիաների համար
• ջրանիշեր՝ տեսագրությունների համար։
Բացի այդ, նոութբուքն օգտագործում է արհեստական բանականության ալգորիթմներ՝ տեսանյութի որակը բարելավելու և զանգերի ժամանակ աղմուկը ճնշելու համար, ինչը հատկապես կարևոր է հիբրիդային աշխատանքային միջավայրերում: Այս առանձնահատկությունները ExpertBook P3-ը դարձնում են հիանալի ընտրություն այն թիմերի համար, որոնք իրենց աշխատանքում ակտիվորեն կիրառում են տեսակոնֆերանսները և առցանց համագործակցությունը:
Նոութբուքը հասանելի է 14 և 16 դյույմանոց էկրանի չափսերով, ինչը թույլ է տալիս ընտրել մոդել՝ հիմնվելով Ձեր նախասիրությունների և բիզնեսի կարիքների վրա: Դրա բարձր արդյունավետությունը և հուսալի անվտանգության համակարգն ապահովում են կորպորատիվ տեղեկատվության անվտանգությունը:

ExpertBook P5. հզորություն և հուսալիություն պրոֆեսիոնալների համար
ExpertBook P5-ը նոութբուք է նրանց համար, ովքեր ավելի շատ հզորության և լայն հնարավորությունների կարիք ունեն: Այն իդեալական է մասնագետների համար, ովքեր աշխատում են այնպիսի ռեսուրսներ պահանջող ծրագրերով, ինչպիսիք են գրաֆիկական դիզայնը, տեսանյութերի խմբագրումը կամ ծրագրավորումը:
P5-ն ունի ավելի հզոր պրոցեսորներ, քան P1-ը և P3-ը, ինչպես նաև լրացուցիչ գրաֆիկա ավելացնելու հնարավորություն, որը թույլ է տալիս գործարկել ծանր ծրագրեր և միաժամանակ կատարել մի քանի առաջադրանք՝ առանց արտադրողականության կորստի։
Բացի այդ, ExpertBook P5-ն աջակցում է առաջադեմ և ընդլայնված անվտանգության գործառույթներին, ինչն այն դարձնում է իդեալական ընտրություն այն բիզնեսների համար, որոնք պետք է պաշտպանեն տվյալները և ապահովեն անխափան աշխատանք բարձր աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում։

ExpertCenter P400 AiO. ունիվերսալ և ոճային
Գրասենյակային տարածքների համար իդեալական ունիվերսալ լուծում փնտրող ձեռնարկությունների համար ExpertCenter P400 AiO բազմաֆունկցիոնալ համակարգիչը հիանալի ընտրություն է: Դրա կոմպակտ և ոճային դիզայնը հեշտացնում է մոնոբլոկի՝ ցանկացած աշխատանքային տարածքում ինտեգրումը: Այն հասանելի է էկրանի 23.8 դյույմ (P440VA) և 27 դյույմ (P470VA) չափսերով, երկուսն էլ՝ Full HD լուծաչափով: ExpertCenter P400 AiO-ն ունի գերազանց Dolby Atmos աուդիո համակարգ, ինչը այն դարձնում է տեսազանգերի և մուլտիմեդիա ֆայլերի հետ աշխատանքի համար հիանալի լուծում:
Մոնոբլոկ սարքը համատեղելի է VESA ստանդարտի հետ, ինչը թույլ է տալիս այն ամրացնել պատին կամ հատուկ հենարանների վրա՝ խնայելով տարածք: Սա սարքը դարձնում է ավելի հարմար և ունիվերսալ՝ աշխատանքային տարբեր միջավայրերի համար:

ExpertCenter P500 Mini Tower. հզորություն՝ բարդ առաջադրանքների համար
ExpertCenter P500 Mini Tower-ը հզոր և մասշտաբային լուծում է այն բիզնեսների համար, որոնք պահանջում են ավելի մեծ արտադրողականություն: Intel Core i7 պրոցեսորներով և լրացուցիչ NVIDIA® գրաֆիկական քարտով սեղանի համակարգիչը հեշտությամբ կատարում է ռեսուրսատար ծրագրերի հետ կապված աշխատանք և զուգահեռ այլ առաջադրանքներ:
Հատուկ ուշադրության է արժանի սառեցման համակարգը, որը գործում է անաղմուկ, նույնիսկ գերծանրաբեռնվածության դեպքում: Սա հատկապես կարևոր է այն բիզնեսների համար, որոնք օգտագործում են բարդ ծրագրային լուծումներ կամ մշակում են մեծ ծավալի տվյալներ:
Բացի այդ, ExpertCenter P500 Mini Tower-ը հագեցած է ExpertMeet AI տեխնոլոգիայով, որը բարելավում է տեսակոնֆերանսների որակը՝ ապահովելով հաղորդակցության բարձր որակ նույնիսկ հեռավար աշխատանքի ժամանակ։
ASUS Expert P շարքը փոքր և միջին բիզնեսներին տրամադրում է հզոր և խելացի լուծումներ, որոնք օգնում են բարելավել համագործակցությունը, բարձրացնել արտադրողականությունը և ապահովել անվտանգությունը ցանկացած միջավայրում։
Անկախ նրանից՝ դա նոութբուք է առօրյա աշխատանքների համար, ունիվերսալ մոնոբլոկ համակարգիչ գրասենյակի համար, թե հզոր սեղանի համակարգիչ՝ ծանր և ռեսուրսատար հավելվածների համար, Expert P շարքն ապահովում է այն ամենը, ինչ Ձեզ անհրաժեշտ է թվային փոխակերպման պայմաններում Ձեր բիզնեսը վստահ զարգացնելու համար։
Բարձր արդյունավետության, արհեստական բանականության վրա հիմնված գործառույթների և հուսալի անվտանգության լուծումների համատեղմամբ՝ Expert P շարքը կարևոր գործիք է այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են օպտիմալացնել իրենց գործընթացները և բարելավել գործառնական որակը։










