Հայտնի են բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրները

14:20 • 06.10.25

Ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրներն են ամերիկացիներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին՝ «պերիֆերիկ իմունային հանդուրժողականության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»։ Այս մասին ասված է Նոբելյան մրցանակի հանձնաժողովի հայտարարության մեջ։ 

«Այս տարվա մրցանակակիրները հայտնաբերել են, թե ինչպես է վերահսկվում իմունային համակարգի աշխատանքը։ Մարմնի հզոր իմունային համակարգը պետք է կարգավորվի, հակառակ դեպքում այն ​​կարող է հարձակվել մեր իսկ օրգանների վրա»,-նշվում է հայտարարության մեջ:

Բրունկոուն, Ռամսդելը և Սակագուչին մրցանակը ստացել են իմունային համակարգի կողմից մարմնին վնասելը կանխող պերիֆերիկ իմունային հանդուրժողականության հետ կապված նորարարական հայտնագործությունների համար։ Դափնեկիրները նույնականացրել են իմունային համակարգի «անվտանգության պահապաններին»՝ կարգավորող T բջիջները, որոնք կանխում են իմունային բջիջների հարձակումը մարմնի վրա։ 

Գիտնականների հայտնագործությունները սկիզբ են դրել պերիֆերիկ հանդուրժողականության ոլորտի զարգացմանը՝ խթանելով քաղցկեղի և աուտոիմուն հիվանդությունների բուժման նոր մեթոդների մշակումը, որոնցից մի քանիսն այժմ կլինիկական փորձարկումների փուլում են։ 

Նոբելյան մրցանակի հանձնաժողովից նշել են, որ սա կարող է հանգեցնել նաև ավելի հաջող փոխպատվաստանյութերի մշակմանը։ 

 

 

Հայտնի են բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրները