Հյուսիսային Իտալիայի 1628 թվականին հիմնադրված Բերնագա վանքում խոշոր հրդեհ է բռնկվել

17:10 • 12.10.25

Հյուսիսային Իտալիայի Լոմբարդիա շրջանի պատմական Բերնագա վանքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Միանձնուհիները տարհանվել են և անվնաս են մնացել, հայտնել է երկրի հրշեջ ծառայությունը։

1628 թվականին հիմնադրված այս վանքում է վերջերս սրբադասված «հազարամյակի սուրբ» Կարլո Ակուտիսը ստացել է իր առաջին հաղորդությունը։