Սլովակիայում երկու գնացքի բախման հետևանքով կան տուժածներ (տեսանյութ)

14:26 • 13.10.25

Սլովակիայում երկու գնացքներ են բախվել, որի հետևանքով 20 մարդ է վիրավորվել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարը կարող է պայմանավորված լինել գնացքի մեքենավարներից մեկի անուշադրությամբ, հաղորդում է Dennik K պորտալը՝ հղում անելով ոստիկանությանը։

Երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է։ Բախումը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Ռոժնավա քաղաքի մոտ գտնվող թունելի մոտ։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: