COLORBOOM-ը վերաբացվել է՝ արդեն իսկ ընդլայնված ծառայություններով (տեսանյութ, լուսանկարներ)

18:00 • 13.10.25

«Մեկ անգամ գալիս ես ու այլևս չես կարողանում հրաժարվել»,-ասում են վերաբացված «COLORBOOM» սրահի հաճախորդները, որ ներկա ու նախկին չեն լինում։ Սրահն արդեն 8 տարի է մատնահարդարման ծառայություններ էր մատուցում, իսկ այսօր արդեն ծառայություններն ընդլայնվել են, մատնահարդարում, դիմահարդարում ու վարսահարդարում կարող եք անել մեկ վայրում՝ ավելի լուսավոր ու հարմարավետ դարձած սրահում։

«Սկզբում միայն մատնահարդարման սրահ էր, բայց ժամանակները փոխվում են, հրամայականներն են փոխվում ու հասակցանք, որ ամենակարևոր բանը ժամանակն է, որ պետք է մեկ վայրում մեկտեղել առաջնային ամենօրյա ծառայությունները՝ վարսահարդարումը  ու դիմահարդարումը»,-նշում է սրահի համահիմնադիր Նորա Աբրահամյանը։

Սրահը գործում է ժամանակակից մոտեցումներով՝ ապահովելով մաքուր, հարմարավետ միջավայր և պրոֆեսիոնալ սպասարկում։



Այստեղ ոչ միայն հետևում են նորաձևության միտումներին, այլ նաև ձևավորում  դրանք՝ առաջարկելով ժամանակակից լուծումներ։

Այստեղ աշխատում են փոշեդրման նյութեր արտադրող միջազգային հայտնի ապրանքանիշի ներկերով․ գել-լաքը չորանում է առանց լամպի, սակայն պահպանվում է մինչև 3-4 շաբաթ։

Սրահում պարբերաբար կիրառվում են նորարար լուծումներ, ձևավորվում գեղեցկության ընկալման նոր չափանիշներ՝ ինչը կարևորվում ու գնահատվում է հաճախորդների կողմից։ Սա այն մասնագիտական մոտեցումն ու որակի համադրությունն է, որին շատերն են ձգտում։ Ոլորտում ճանաչելի անուն դարձած «COLORBOOM»-ը նույն՝ Ալեքսանդր Սպենդիարյան 5 հասցեում է գործում։