Եգիպտոսի ԱԳ նախարարը կոչ է արել ԱՄՆ-ին զինվորներ ուղարկել Գազա

23:23 • 13.10.25

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելատին կոչ է արել ԱՄՆ-ին զորքեր տեղակայել Գազայի հատվածում՝ իրավիճակի կարգավորման շրջանակներում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին ԱԳ նախարարն ասել է CNN-ին տված հարցազրույցում՝ հոկտեմբերի 13-ին Շարմ էլ-Շեյխում կայանալիք գագաթնաժողովից առաջ:

«Մեզ պետք են ամերիկացի զինվորականներ իրադարձությունների վայրում։ Զորքը շատ կարևոր է»,-ասել է նա:

Նախարարը հավելել է, որ զինվորականները պետք է մասնակցեն անկլավի տարածքում ուսուցման, կառավարման և վերահսկողության ապահովմանը։