Քենիայում ոստիկանությունը կրщկ է բացել քաղաքացիների ուղղությամբ, որոնք ներխուժել էին նախկին վարչապետի հnւղարկավորության վայր

18:48 • 16.10.25

Քենիայի նախկին վարչապետի հուղարկավորությունը վերածվել է ողբերգության։ Քաղաքացիները ներխուժել են այն դաշտ, որտեղ տեղի էր ունենում հուղարկավորությունը, որից հետո ոստիկանությունը կրակ է բացել նրանց ուղղությամբ։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ չորս մարդ մահացել է, կան վիրավորներ։

Associated Press-ն էլ հաղորդում է, որ Քենիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել հազարավոր մարդկանց նկատմամբ, որոնք հավաքվել էին Հնդկաստանում նախորդ օրը մահացած ազդեցիկ քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Ռաիլա Օդինգայի մարմնի հանրային դիտմանը։

Մարզադաշտի դարպասների մոտ հրմշտոց է սկսվել, սգացողները փախել են փողոց, մինչդեռ ներկա առաջնորդները մնացել են փակված սենյակում։ Հրամշտոցի ժամանակ անհայտ թվով մարդիկ են վիրավորվել։

Օդինգայի հուղարկավորությունը տեղի կունենա կիրակի օրը՝ նրա Բոնդոյում գտնվող ամառանոցում, երկրի արևմուտքում։ Նրա ընտանիքի խոսքով՝ նա խնդրել է արագ հուղարկավորություն, իդեալականում՝ 72 ժամվա ընթացքում, ինչը անսովոր է քենիացի հայտնի առաջնորդների համար։